«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Ինքնասպանություն են գործում նրանք, ովքեր ծանր հոգեբանական ապրումներին չեն դիմանում

Ինքնասպանություն են գործում նրանք, ովքեր ծանր հոգեբանական ապրումներին չեն դիմանում
07.11.2013 | 18:51

Հոգեբան Սամվել ԽՈՒԴՈՅԱՆԸ այսօր կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով Հայաստանում ինքանասպանության դեպքերին, նշեց, որ դրանք հաճախակիացել են: Հոգեբանի կարծիքով, դրանց դրդապատճառները տարբեր են, սակայն այստեղ մեծ դեր ունեն նաև ազգի բարոյական կողմերը, կրոնը:

Ինչպես մասնագետն է փաստում, մարդիկ ինքնասպանություն գործում են հատկապես անցումային շրջանում, իսկ ընդհանրապես պատճառ են հանդիսանում սթրեսները, անհաջող սերը: Ըստ Խուդոյանի` գոյություն ունի գիտակցված և չգիտակցաված մահ: «Մեկը կորցնում է հարազատին, մյուսը սիրած աղջկան կամ տղային: Մեկ ուրիշը կազինոյում է գումար տանուլ տալիս, մեկ ուրիշն էլ ունի ընտանեկան լուրջ խնդիրներ, սոցիալական դժվարություններ: Անձն ընկնում է հուսահատության մեջ և հայտնվում գոյության ճգնաժամի առաջ, մտածելով` ավելի լավ է ես չլինեմ, քան տառապեմ»,-բացատրեց հոգեբանը:
Ինքնասպանություն են գործում այն անհատները, ովքեր ծանր հոգեբանական ապրումներին չեն դիմանում: Եվ հենց այդ պահին է, որ անհրաժեշտ է հոգեբանի միջամտությունը. «Հոգեբանը պետք է լինի լավ մասնագետ, որպեսզի կարողանա աշխատել մարդկանց հետ, կարդա նրանց մտքերն ու հասկանա` նա ուզում է ինքնասպան լինել, թե՝ ոչ: Փորձի անհրաժեշտությունը մեծ է այս ոլորտում»:
Խուդոյանի փոխանցմամբ, մարդը, երբ պատրաստվում է կյանքին հրաժեշտ տալ, տարբեր ազդանշանների միջոցով փորձում է հասկացնել, որ իրեն ապրելու քիչ է մնացել:
Հոգեբանը նշում է, որ ինքնասպանության հարցում մեծ դեր է խաղում նաև ժառանգականությունը: «Գենետիկան ևս նպաստում է ինքնասպանություններին: Միաձույլ երկվորյակներն ավելի շատ են հակված ինքնասպանություն գործելու: Այսինքն` եթե զույգերից մեկը հակված է ինքասպանության` ապա մյուսը ևս մտածում է այդ մասին»,-ասաց նա` նշելով, այդ երևույթի դեմ պետք է պայքարել գիտակցորեն:
«Մեզ մոտ ռացիոնալիզմը մի փոքր գերազանցում է: Աշխարհի մակարդակով ինքնասպանության դեպքերի հաճախակիությամբ Հայաստանն ամենավերջին դիրքերն է զբաղեցնում: Ինքնասպանությունների համար պատճառները, կրկնում եմ, կարող են լինել տարբեր, սակայն մեծ դեր են խաղում նաև ազգի բարոյական կողմերը»,- ասաց նա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ